EN

RU

Մեր մասին

 

«Ստեփանակերտի կոշիկի ֆաբրիկա ԽՍՀՄ 50 ամյակի» հիմնադրվել է 1971թ. դեկտեմբեր ամսին: Ֆաբրիկայի տարեկան թողարկվող արտադրանքի ծավալը ըստ իր հզորության նախատեսված էր 3 մլն.656 հազար զույգ կոշիկ տղամարդու, կանացի, մանկական և դպրոցական տարիքի երեխաների համար:

 

04.04.2004թ. «Ստեփանակերտի կոշիկի ֆաբրիկա» ՓԲԸ-ն սեփականաշնորհվեց Մանուչարյաններ ընտանիքի կողմից և 04.06.2004թ. ստեղծվեց նոր «Արցախ Կարի – Կոշիկի Արտադրական Միավորում» ՓԲԸ-ն, որը մինչև այսօր աշխատում է մեծ համբավով, զբաղվում է կարի և կոշիկի արտադրությամբ Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում:

 

Իր ստեղծման պահից` 2004թ.-ից ֆաբրիկայի ամբողջ արտադրամասերի մեջ կատարվեց տեխնիկական և շինարարական հեղաշրջում, այսինքն` ստեղծվեց հետևյալը`

 

1-ին հարկ – լվացքատուն

2-րդ հարկ – 1-ին արտադրամաս կոշիկի ձևող և մշակող

3-րդ հարկ – տեղադրվեց լրիվությամբ նոր սարքավորումներով, մեքենաներով կարի արտադրամասը

4-րդ հարկ – կոշիկի արտադրամաս:

 

ԿՈՇԻԿԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍ

 

Նրա մեջ մտնում է հետևյալը`

 

1) Առաջին արտադրամաս, որտեղ կատարվում է կոշիկի վերնամասի և ներքնամասի դետալների ձևումը և մշակումը, ըստ հաստատված չափսերի, որոնք հետագայում կոմպլեկտավորված վիճակում հանձնվում են երկրորդ արտադրամաս:

 

Առաջին արտադրամասը կոշիկի արտադրության համար օգտագործում է հետևյալ հումքերը` կաշի բնական յուֆտից, կաշի բնական, կոշիկի տակացուներ հատուկ ռետինից և այլ արհեստական նյութեր, սոսինձներ “Նաիրիտ”, “Դեսմագոլ”:

 

Կոշիկի վերնամասի և ներքնամասի  մշակումը կատարում է հետևյալ տեխնոլոգիական մեքենաներով և սարքավորումներով` պրես ПВГ-10; 12, 8; ПВГ-18; մեքենա ԴՆ-1; ԸՆ-0; Խպպ; 04163/01 կիսաավտոմատ և այլն:

 

Առաջին արտադրամասում աշխատում է շուրջ 25-35 մարդ:

 

2) Երկրորդ արտադրամաս, ներառում է երկու հոսքագիծ: 1-ին հոսքագծում կարում են կոշիկի վերնամասերը օգտագործելով հետևյալ կարի մեքենաները` 34 դաս; 224 դաս, “պֆաֆֆ” ֆիրմայի տարբեր մեքենաներ: 1-ին հոսքագիծը կարած վերնամասերը կոմպլեկտավորում է և հանձնում 2-րդ հոսքագծին, որտեղ էլ կատարվում է կոշիկի պատրաստի արտադրանքի թողարկումը:

Արտադրամասը մեկ հերթափոխում արտադրում է տղամարդու կարճաճիտ զինվորական կոշիկ` 500-600 զույգ, կոշիկ սպայական տղամարդու` 50-100 զույգ, կանացի կիսաճիտք կոշիկ յուֆտե`30-40 զույգ:

 Տարեկան արտադրվում և իրացվում է տղամարդու զինվորական կոշիկ յուֆտե` 110000-150000 զույգ, կոշիկ տղամարդու սպայական 15000-20000 զույգ, կանացի կիսաճիտք կոշիկ յուֆտե` 1000-1500 զույգ:

Թողարկվող կոշիկի արտադրանքի ծավալը տարեկան կազմում է շուրջ 150000-200000 զույգ:

Արտադրանքը թողարկվում և իրացվում է ԼՂՀ ՊԲ և ՀՀ ՊԲ պայմանագրերի համաձայն: Հարկ է նշել, որ տղամարդու կիսաճտքավոր զինվորական կոշիկը առաջին անգամ արտադրվում է լատունե մեխերի ամրացման տեխնոլոգիայով, հատուկ մեխ խփող մեքենաներով: Արտադրամասում աշխատում են շուրջ 120 հոգի, այդ թվում կանայք և աղջիկներ 75 հոգի:

 

ԿԱՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍ

 

Նրա մեջ մտնում է հետևյալը` ձևող արտադրամաս, որտեղ ձևում և կոմպլեկտավորվում են հետևյալ արտադրատեսակները`

 

1) տղամարդու զինվորական կոստյում` ամենօրյա (կտոր բամբակյա կոմուֆլյաժ)

2) տղամարդու զինվորական կոստյում` ձմեռային (կտոր բամբակյա կոմուֆլյաժ)

3) տղամարդու սպայական կոստյում` ամենօրյա (կտոր բամբակյա կոմուֆլյաժ)

4) տղամարդու սպայական կոստյում` տոնական (կտոր բամբակյա կոմուֆլյաժ)

5) կանացի զինվորական կոստյում` ամենօրյա (կտոր բամբակյա կոմուֆլյաժ)

6) տղամարդու սպայական բաճկոն` տոնական (կտոր բամբակյա կոմուֆլյաժ)

7) տղամարդու և կանացի երկարաթև և կարճաթև վերնաշապիկներ (կտոր սպիտակ, կապույտ, խակի գույների, բամբակյա)

8) տղամարդու զինվորական և սպայական տարբեր տեսակի ուսադիրներ:

 

Ձևած կրոյը ըստ պայմանագրերի համաձայն, համապատասխան չափսերով հանձնվում է կարի արտադրամաս, որտեղ աշխատում են 4 հոսքագիծ, որոնք իրականացնում են պատրաստի արտադրանքի թողարկումը:

 

Արտադրամասում օրական արտադրվում է տղամարդու զինվորական կոստյում ամենօրյա 240-300 կոմպլեկտ: Տարեկան թողարկվող կարի արտադրամասի ծավալը կազմում է 60000 կոմպլեկտ: Արտադրանքը թողարկվում և իրացվում Է ԼՂՀ ՊԲ և ՀՀ ՊԲ պայմանագրերի համաձայն: Արտադրամասում աշխատում են 150 մարդ:

 

Կարի արտադրամասը թողարկվող արտադրանքը իրականացնում է ժամանակակից արտասահմանյան կարի մեքենաներով ֆիրմա “Brother”, թվով 116 մեքենա:

 

Ֆաբրիկան բացի հիմնական կարի և կոշիկի արտադրամասերից ունի օժանդակ մեխանիկական արտադրամաս, որտեղ պատրաստում են անհրաժեշտ դետալները կոշիկի և կարի արտադրամասերի մեքենաների համար:

 

«ԱՐՑԱԽ ԿԿԱՄ» ՓԲԸ-ն անհրաժեշտ հումք-նյութերը ներմուծում է Ռուսաստանի Դաշնության, Բելոռուսիայի, Չինաստան և այլ երկրներից:

 

«ԱՐՑԱԽ ԿԿԱՄ» ՓԲԸ-ն բացի ԼՂՀ ՊԲ և ՀՀ ՊԲ-ի պայմանագրերից, ունի և ապահովում է ԼՂՀ փրկարար ծառայության, ԼՂՀ ոստիկանության բոլոր անհրաժեշտ հանդերձանքը ըստ պայմանագրերի և բարձր որակի:

 

«ԱՐՑԱԽ ԿԿԱՄ» ՓԲԸ-ն իր կազմաիրավական ձևով համարվում է առևտրային կազմակերպություն, որի կանոնադրական կապիտալը համապատասխանում է 433548000 ՀՀ դրամի, սովորական կանոնադրական բաժնետոմսերով, որը ներդրված է ընկերության 50% բաժնեմասով հիմնադիրներ Դերենիկ Հայկազի Մանուչարյանի, 25% Հարություն Դերենիկի Մանուչարյանի, 25% Էմիլյա Դերենիկի Մանուչարյանի կողմից:

 

Ընկերության նպատակն է տնտեսական գործունեություն իրականացնելու ճանապարհով շահույթի ստացում: Կարի և կոշիկի արտադրության ոլորտում մեծ փորձ և գիտելիքներ ունեցող` «Արցախ Կարի – Կոշիկի Արտադրական Միավորում» ՓԲԸ-ի 50% բաժնետեր Դերենիկ Մանուչարյանի մասնագիտական հմտությունների շնորհիվ տարեց տարի արտադրամասերը վերազինվում են նոր մեքենասարքավորումներով, ներկայացնում են նոր տեխնոլոգիական պրոցեսներով հագեցված, ժամանակակից զինվորական հանդերձանքի պահանջների բավարարող առաջարկներ, որոնք քննարկվում են ՊՆ-ի կողմից և ներկայացվում կառավարության հաստատմանը:

 

Ընկերությունը տարեց տարի ավելացնում է նոր աշխատատեղեր, ընդգրկելով Ստեփանակերտ քաղաքի բավականաչափ մեծ թվով բանվորական աշխատուժ, որոնք ողջ տարին պահպանում են իրենց աշխատատեղը` միջինը 100000-150000 ՀՀ դրամ աշխատավարձով: